ՄՄարիամ Մխիթարյան

«Իսլամական պետությունը» ստանձնել է Քաբուլի էլեկտրակայանում պայթյունի պատասխանատվությունը

«Իսլամական պետությունը» ստանձնել է Քաբուլի էլեկտրակայանում պայթյունի պատասխանատվությունը

Քաբուլի էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով Աֆղանստանի մայրաքաղաքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, տեղեկացնում է РИА Новости-ն:

Խմբավորումը հայտարարել է, որ ահաբեկիչները պայթեցրել են մայրաքաղաքի հյուսիսային շրջանում գտնվող էլեկտրահաղորդման գծերի հենարանները՝ երկրի էլեկտրաէներգետիկ հատվածին վնաս հասցնելու նպատակով:

Ավելի վաղ Աֆղանստանի պետական էներգետիկ կորպորացիան հայտնել էր, որ մայրաքաղաք Քաբուլը և մի շարք նահանգներ առանց էլեկտրականության են մնացել՝ քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ պայթյունի առնչությամբ երեք մարդ է ձերբակալվել, սակայն չի հստակեցվում, թե նրանք արդյոք ԻՊ-ի զինյալնե՞ր են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում