ՄՄարիամ Մխիթարյան

Երկրի սահմաններին թշնամիների առկայությունը Իրանի կարմիր գիծն է. ԻԻՀ ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատար

Երկրի սահմաններին թշնամիների առկայությունը Իրանի կարմիր գիծն է. ԻԻՀ ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատար

Երկրի սահմաններին թշնամիների և օտարերկրացիների առկայությունն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է: Այս մասին հայտարարել է Իրանի ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին, փոխանցում է IRNA-ն:

«Եթե ​​թշնամական խմբերն ու օտարերկրացիները տեղակայվեն Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին, մեր սահմանապահները կարող են դրանք պաշտպանել»,- նշել է Գուդարզին:  

Նրա խոսքով՝ Իրանը սահմանակից է 15 երկրի հետ, իսկ երկրի սահմաններին, հատկապես՝ հարավարևելյան, հաստատված է կայուն անվտանգություն: Գուդարզին հավելել է, որ Իրանի սահմանապահներն աչալուրջ են, իսկ երկրի սահմանները՝ անվտանգ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում