Սիրիահայ եւ ուկրաինահայ երեխաները հայտնի հայերից ամանորի նվերներ են ստացել

Սիրիահայ եւ ուկրաինահայ երեխաները հայտնի հայերից ամանորի նվերներ են ստացել

Ամանորին ընդառաջ Սփյուռքի նախարարությունը «Պարգեւիր ուրախ ամանոր» խորագրով ծրագիր է իրականացնում: Նախաձեռնության շրջանակում մի խումբ սիրիահայ եւ ուկրաինահայ փոքրիկներ նվերներ են ստացել 100 հայտնի հայերից, լսել նրանց կատարումները եւ դիտել ամանորի տոնական միջոցառումը:

Երեխաներին շնորհավորելու էր եկել նաեւ սփյուքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ փոքրիկները հայրենիքում են հաստատվել:

Ըստ կազմակերպիչների՝ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, խորհրդանշական 100 անվանական նվերներ են ստանալու Հայաստանի մարզերում բնակություն հաստատած եւս 100 սիրիահայ եւ ուկրաինահայ երեխաներ:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում