Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Սեդրակյան

Ալեն Սիմոնյանն Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ

Ալեն Սիմոնյանն Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Մարգարետա Սեդերֆելթին ԵԱՀԿ ԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել է ԵԱՀԿ խորհրդարանական  վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության ստանձնած կարևոր դերը միջազգային հարաբերությունների արդի կառուցվածքում:

Խոսելով տարածաշրջանի անվտանգության և տևական խաղաղության հաստատման հիմնահարցերից՝ անդրադարձ է եղել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման խնդիրներին:

Մարգարետա Սեդերֆելթը ժողովրդավարության տեսանկյունից բարձր է գնահատել 2021 թվականի հունիսին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հավելելով, որ դրանց վերաբերյալ իրենց կառույցի ամբողջական զեկույցը շուտով պատրաստ կլինի: Նա շեշտել է ժողովրդավարության կարևորությունը ընտրական և հետընտրական բոլոր գործընթացներում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում