Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Սեդրակյան

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի տեղակալի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի տեղակալի հետ

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահի տեղակալ Պասկալ Գրյունիի հետ:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ֆրանսիացի գործընկերների հետ հանդիպումները մշտապես առանձնանում են բարեկամական ջերմ երանգներով: ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրների ու ժողովուրդների միջև անկեղծ բարեկամության վկայությունն է նաև անցած տարի Ֆրանսիայի և նրա ժողովրդի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին նախ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ապա աղետաբեր պատերազմի ընթացքում: Այս համատեքստում հիշատակվել է նաև Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերալ բանաձևերի ընդունումը: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը մշտապես բարձր է գնահատել Ֆրանսիայի ծանրակշիռ դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերություններին՝ փաստելով դրանց հատկանշական դերը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսությունը զարգացնելու և հարստացնելու գործում:

Ֆրանսիայի Սենատի փոխնախագահն Ալեն Սիմոնյանին է փոխանցել Սենատի նախագահի հրավերը՝ այց կատարելու Ֆրանսիայի Հանրապետություն: Նա նաև ներկայացրել է մոտ ապագայում ՀՀ Ազգային ժողովի հետ փոխգործակցության հուշագիր ստորագրելու` Ֆրանսիայի Սենատի նախագահի առաջարկը:

Զրույց է ծավալվել նաև բազմակողմ հարթակներում հայ-ֆրանսիական խորհրդարանական արդյունավետ համագործակցության շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում