ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը ողջունում է հինգ հայ գերու վերադարձը. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է հինգ հայ գերու վերադարձը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի կողմից հինգ հայ գերու ազատ արձակումը և նրանց վերադարձը:

«Հոկտեմբերի 19-ին ռուս զինվորականների աջակցությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս հինգ հայ գերի: Ողջունում ենք Բաքվի այդ քայլը: Հույս ենք հայտնում, որ պահվող անձանց վերադարձի գործընթացը կշարունակվի»,- նշել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերից սկսած՝ կողմերը փոխանակել են 122 պահվող անձի. Հայաստան է վերադարձել 105 մարդ, Ադրբեջան՝ 17:

Զախարովան նշել է, որ Մոսկվան կշարունակի համակողմանի աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին՝ բոլոր ուղղություններով հարաբերությունների կարգավորման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում