ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի և Բելառուսի ԱԳ նախարարները քննարկել են միութենական պետության գագաթնաժողովի նախապատրաստումը

Ռուսաստանի և Բելառուսի ԱԳ նախարարները քննարկել են միութենական պետության գագաթնաժողովի  նախապատրաստումը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը քննարկել են միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքը: Այդ մասին հայտնել են Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Կողմերը նաև անդրադարձել են երկու երկրների ԱԳՆ կոլեգիայի առաջիկա համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին, որի շրջանակում նախատեսվում է ստորագրել «Արտաքին քաղաքականության ոլորտում համաձայնեցված գործողությունների 2022-2023 թթ. ծրագիրը»:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 4-ին: Ավելի ուշ դա հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայտարարվել էր նաև, որ երկու երկրների ԱԳ նախարարների կոլեգիայի նիստը տեղի կունենա նոյեմբերին՝ Մոսկվայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում