ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին աջակցելու գործում. Եվրահանձնաժողովի զեկույց

Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին աջակցելու գործում. Եվրահանձնաժողովի զեկույց

Հոկտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ «Թուրքիա 2021 թ.» զեկույցը, որում տեղ են գտել որոշ շեշտադրումներ Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Թուրքիայում բնակվող հայերի վերաբերյալ:

«Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերին աջակցելու գործում՝ տրամադրելով ռազմական օգնություն, հետախուզական տվյալներ ու զենք, և, ինչպես հաղորդվում է, աջակցություն օտարերկրյա զինյալների տեսքով»,- նշված է Եվրահանձնաժողովի զեկույցում։

Նշվում է նաև, որ Արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման պատճառով Կանադան չեղարկել է ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների՝ Թուրքիա արտահանման թույլտվությունը:

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթում նշվում է, որ երկու երկրները զարգացրել են համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության, տնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության և մշակույթի,  ինչպես նաև ակտիվորեն ներգրավված են Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային հակամարտություններում՝ չնայած հակամարտող կողմերին քաղաքական և ռազմական աջակցություն տրամադրելուն։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հայ-թուրքական փակ սահմանին: Նշվում է, որ Թուրքիան պետք է մեծացնի ներդրումները՝ Հայաստանի հետ սահմանի երկայնքով ականապատված տարածքների ականազերծման համար:

Թուրքիայի ժողովրդավարացման վերաբերյալ գնահատականներում անդրադարձ է կատարվում երկրում խոսքի ազատության խնդիրներին: Նշվում է, որ հայկական, հունական և հրեական թերթերին նախատեսվող սուբսիդավորումը պետք է տրամադրվի «Մամուլում գովազդի հարցերով մարմնի» կողմից։

Եվրահանձնաժողովի զեկույցում անդրադարձ է կատարվում նաև 2007 թ․Թուրքիայում հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը: Այդ մասին փաստաթղթում նշվում է. «Սպանությանը մասնակից պետական պաշտոնյաների դեմ դատական գործը ավարտվեց 2021թ․-ի մարտին՝ 77 մեղադրյալներից 37-ի արդարացմամբ։ Իսկ Թուրքիայից փախած 12 մեղադրյալների գործերն առանձնացվել են, քանի որ չէին կարող քննվել այդ գործընթացում»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում