ՄՄարիամ Մխիթարյան

Լեհաստանը կարող է դուրս գալ ԵՄ-ից. Եվրախորհրդարանում ԵԺԿ ղեկավար

Լեհաստանը կարող է դուրս գալ ԵՄ-ից. Եվրախորհրդարանում ԵԺԿ ղեկավար

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը զգուշացրել է, որ Բրյուսելի և Վարշավայի միջև եվրոպական և ազգային օրենսդրության գերակայության շուրջ վեճի պայմաններում Լեհաստանը կարող է լքել Եվրոպական միությունը, փոխանցում է ТАСС-ը:

Նա նշել է, որ Եվրամիության առաջիկա գագաթնաժողովին անհրաժեշտ է փոխզիջումային լուծում գտնել Լեհաստանի և ԵՄ-ի միջև իրավական վեճին: Վեբերի խոսքով՝ այն, որ այդ խնդիրը դեռևս չի քննարկվել, ԵՄ խորհրդի ձախողումն է:

«Եթե օրենքի գերակայության և եվրոպական իրավունքի նորմերի գործողության հարցը չլուծվի, ապա վտանգ կա, որ Լեհաստանը հարկադրաբար դուրս կգա ԵՄ-ից»,- եզրափակել է Վեբերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում