ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին

Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված՝ իրանական բեռնատարների երկու վարորդին և հանձնել Իրանին: Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն այդ քայլը ներկայացրել է որպես «հումանիզմի և բարի կամքի դրսևորում»: Սեպտեմբերին Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները կանգնեցրել էիր իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը և գումար էին պահանջել: Իրանցի վարորդներից երկուսը ձերբակալվել էին, ինչը լարվածության լուրջ պատճառ էր դարձել Բաքվի և Թեհրանի հարաբերություններում: Իրանական կողմը տարբեր մակարդակներով, բազմիցս պահանջել է անհապաղ ազատ արձակել իր քաղաքացիներին:

Իրանցի վարորդների ազատ արձակման ֆոնին իրանական լրատվամիջոցները հայտնում են,որ Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների կազմակերպության միջազգային բեռնա-փոխադրումների գրա-սենյակի տնօրեն Մոհամմադ Ջավադ Հեդայա-թին, բեռնա-փոխադրող ընկերությունների արհ-միություններին ուղղված նամակում հրահանգել է Հայաստանի տարածքից մուտք չգործել Արցախ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում