ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը ցանկանում է բարձրացնել իր աշխատավարձը 14,4 տոկոսով

Էրդողանը ցանկանում է բարձրացնել իր աշխատավարձը 14,4 տոկոսով

Թուրքիայում բուռն քննարկման թեմա է դարձել նախագահի աշխատավարձը 14,4 տոկոսով բարձրացնելու մասին Էրդողանի առաջարկը: Այն ներառված է խորհրդարան ներկայացված՝ 2022 թվականի բյուջեի նոր նախագծում: Եթե օրինագիծն ընդունվի, Էրդողանի աշխատավարձը 88 հազար լիրայից դառնալու է 100 հազար լիրա, ինչը համարժեք է մոտ 11 հազար ԱՄՆ դոլարին, գրում է Ermenihaber-ը։

Ընդդիմությունը սոցիալական ցանցերում քննադատում է առաջարկը։ «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելը Twitter-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով տարիների ընթացքում Թուրքիայի նախագահի աշխատավարձի աճը, նշել է, որ այն 4.5 անգամ գերազանցում է նվազագույն աշխատավարձը։ 

«Այս մեկ մարդը պետծառայողների, բանվորների, թոշակառուների նկատմամբ ժլատ է, իսկ իր նկատմամբ՝ առատաձեռն։ Պալատին շքեղություն, իսկ քաղաքացուն թշվառություն է բաժին հասնում»,-նշել է ընդդիմադիր գործիչը։

Առաջարկին արձագանքել է նաև 2018 թվականի նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ «Հայրենիք» (Memleket) կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն: Նա սոցկայքում տեղադրել է «100 750 լիրա․․․  Միապետ, որը բարձրացնում է իր աշխատավարձը» գրությամբ մի նկար և գրել է․ «Քե՛զ համար է կյանքը գեղեցիկ։ Ինքդ եփի՛ր, ինքդ կե՛ր»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում