ՄՄարիա Գաբրիելյան

Արցախի նախագահն այցելել է Թաղավարդ համայնք, տեղում ծանոթացել իրականացված ծրագրերին

Արցախի նախագահն այցելել է Թաղավարդ համայնք, տեղում ծանոթացել իրականացված ծրագրերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք և տեղում ծանոթացել ընթացիկ տարում պետական և բարեգործական միջոցներով իրականացված ծրագրերին:

Երկրի ղեկավարը տեղում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, քննարկել համայնքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցը:

Արցախի նախագահն ընդգծել է, որ առաջադրված բոլոր խնդիրները Կառավարության ուշադրության կենտրոնում են և, ըստ առաջնահերթության, համապարփակ կերպով կտրվեն դրանց լուծումները:

Այցի ընթացքում Արցախի նախագահին ուղեկցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Հարությունյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում