ԱԱննա Ավետիսյան

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանն ապահովել է առաջին մեդալը

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանն ապահովել է առաջին մեդալը

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակչում հաղթանակ է տոնել և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Վճռորոշ մենամարտում հայ մարզիկը մրցել է ուկրաինացի Կրիստինա Յուսչուկի հետ և հաղթել բացահայտ առավելությամբ: Հայ մարզուհին նախ մեկ անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել առաջին ռաունդում, ապա ևս 2 անգամ՝ 3-րդ ռաունդում, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը: Կիսաեզրափակչում Էլիդան կմրցի մոլդովացի Կրիստինա Չիպեռի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում