ՄՄարիամ Մխիթարյան

Հարավային Կովկասի զարգացումների վերաբերյալ Իրանն ու Ռուսաստանը մոտ տեսակետեր ունեն. Բաղերի

Հարավային Կովկասի զարգացումների վերաբերյալ Իրանն ու Ռուսաստանը մոտ տեսակետեր ունեն. Բաղերի

Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամեդ Բաղերին հարցազրույց է տվել «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը, փոխանցում է ParsToday-ը:

Նա նշել է, որ Ռուսաստանում իր պաշտոնակից Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկում է ունեցել եկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև կործանիչների, մարտական ​​ուղղաթիռների և ռազմաուսումնական ինքնաթիռների գնման պայմանագրի իրականացման, փորձի փոխանակման և ուժերի վերապատրաստման շուրջ:

«Մասնավորապես, քննարկվեցին Սիրիայում երկու երկրների միջև համագործակցության շարունակումը և ահաբեկչության դեմ պայքարը՝ այդ երկրում լիարժեք անվտանգությունը վերականգնելու նպատակով: Քննարկվեցին նաև Աֆղանստանի հարցը և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, որոնց վերաբերյալ Իրանն ու Ռուսաստանը մոտ տեսակետեր ունեն»,- ասել է գեներալ Բաղերին:

Իրանի ԶՈւ ԳՇ պետի խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները խորանում և ամրապնդվում են բոլոր ոլորտներում, իսկ ռազմական և պաշտպանական ոլորտներում երկկողմ հարաբերություններում տիրում են շատ լավ պայմաններ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում