ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը F-16-երի հետ կապված որևէ առաջարկ չի արել Թուրքիային. Փրայս

ԱՄՆ-ը F-16-երի հետ կապված որևէ առաջարկ չի արել Թուրքիային. Փրայս

ԱՄՆ-ում չեն հաստատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե Վաշինգտոնն Անկարային F-16 կործանիչներ վաճառելու առաջարկ է արել, հայտնում է Reuters գործակալությունը։

«Ես կարող եմ ասել, որ ԱՄՆ-ը ոչ մի ֆինանսական առաջարկ չի արել F-16 կործանիչների հետ կապված Թուրքիայի հարցման վերաբերյալ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները Թուրքիային F-16 կործանիչներ է առաջարկել՝ F-35 ծրագրում ներդրումներ անելու դիմաց, որից Անկարան հեռացվել է ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումից հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում