ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվայում կայացել է Իրանի ու Ռուսաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետերի հանդիպումը

Մոսկվայում կայացել է Իրանի ու Ռուսաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետերի հանդիպումը

Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին Մոսկվայում հանդիպել է ՌԴ իր պաշտոնակից Վալերի Գերասիմովի հետ, հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ռազմական համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Մոսկվա այցի մեկնարկին Բաղերին հայտարարել էր, որ հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ ռազմական ոլորտում Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները կընդլայնվեն:

Անդրադառնալով ՌԴ-ից կործանիչների, ուսումնամարզական ինքնաթիռների ու ուղղաթիռների գնման պայմանագրերին՝ Բաղերին նշել է, որ դրանք կնքվել են Իրանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկումից հետո, և այցի ընթացքում քննարկվելու են նաև այդ պայմանագրերի իրագործմանն առնչվող հարցեր:

Իրանի ԶՈւ ԳՇ պետը շեշտել է, որ հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ամուր հարաբերություններ ունենալու համար պետք է ճանապարհային քարտեզ մշակել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում