ՀՀայկարամ Նահապետյան

Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը

Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագման գույքի բռնագանձման առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:

Այն վերաբերում է Սերոբ Հարությունյանին և նրա հետ փոխկապակցված անձանց:

Հարությունյանն աշխատել է որպես ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետ, դրանից առաջ էլ զբաղեցրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, եղել է նաև Կոտայքի մարզի ոստիկանապետ:

Դատախազության հաղորդագրությամբ՝ Հարությունյանն ապօրինի ձեռք է բերել մի քանի բնակարան, ավտոմեքենա ու կուտակել միլիոնավոր դրամներ:

Իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարան Սերոբ Հարությունյանից և Անուշ Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 187.250.000 ՀՀ դրամ.
  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6.000.000 ՀՀ դրամ.
  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5.880.400 ՀՀ դրամ:

   Սերոբ Ռազմիկի Հարությունյանից բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8.000.000 ՀՀ դրամ.
  • «BMW X6 3.5 I» ավտոմեքենայի օտարման և «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման արժեքների տարբերություն՝ 1.000.000 ՀՀ դրամ.
  • «BMW X6 XDRIVE 3.5 I» մակնիշի ավտոմեքենայի ապօրինի ծագում ունեցող մասի օտարման արժեք՝ 990.000 ՀՀ դրամ.
  • «Օրանժ գազ» ՍՊ ընկերության բաժնեմասի օտարման արժեքի 50 տոկոսը՝ 215.707.500 ՀՀ դրամ.
  • 14.361.672 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:  

Հարություն Սերոբի Հարությունյանից, որպես Սերոբ Ռազմիկի Հարությունյանին պատկանող գույքեր, բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 34.700.000 ՀՀ դրամ.
  •  «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 11 250 000 ՀՀ դրամ:

Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, կներկայացվեն նաև ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում