Նրան անվանում են Արեւելքի Լեդի Դիանա: Նրա համար, ինչպեսվաղամեռիկ Դիանայի, աշխարհին սպառնացող ամենածանր հիվանդությունը կարող է լինել միմիայն սիրո պակասը: Այս շաբաթ Հայաստանը բացահայտեց Հորդանանի արքայադուստր Դինա Մերիդին, որը մայրակա՛ն սիրո ուժով է պայքարում որդու քաղցկեղի դեմ և դա համարում է կյանքը վերիմաստավորելու աստվածային հնարավորություն:
Նորին բարձրությունը Հայաստանում էր, որպես «Քաղցկեղի վերահսկման միջազգային միության» նորընտիր նախագահ:










