ՄՄարիամ Մխիթարյան

Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Բելառուսը չի հրավիրվի

Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Բելառուսը չի հրավիրվի

Երկուշաբթի Լյուքսեմբուրգում տեղի կունենա ԵՄ խորհրդի նիստը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, որի ժամանակ կքննարկվեն դեկտեմբերի 15-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները՝ հայտնում է ТАСС-ը: Ծրագրի պատմության մեջ առաջին անգամ Բելառուսի ներկայացուցիչները չեն հրավիրվի այդ հանդիպմանը, ընդ որում՝ գագաթնաժողովից մի քանի շաբաթ առաջ ԵՄ երկրները մտադիր են պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել Մինսկի նկատմամբ:

ԵՄ խորհրդի նիստում կքննարկվեն նաև Եվրոպական միության և Պարսից ծոցի երկրների հարաբերությունների խնդիրները, ներառյալ փոխադարձ առևտրի զարգացումը և Եվրոպա էներգիայի մատակարարումների ընդլայնումը, տնտեսական փոխազդեցությունը և կլիմայի վերաբերյալ հարցեր:

Նախարարները մտադիր են դիտարկել նաև իրադրությունը Աֆղանստանում, հումանիտար իրավիճակը Եթովպիայում և Նիկարագուայում:

«Արևելյան գործընկերությունը» Եվրամիության ծրագիր է, որի հիմնական նպատակը Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ տարածաշրջանային համագործակցության զարգացումն է: Բելառուսը ծրագրից դուրս գալու մասին հայտարարել է ամռանը, երբ ԵՄ-ն Մինսկի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում