ԳԳայանե Թամամյան

ՏԻՄ ընտրություններ. քվեարկությունն ավարտվել է, բոլոր տեղամասերը փակվել են

ՏԻՄ ընտրություններ. քվեարկությունն ավարտվել է, բոլոր տեղամասերը փակվել են

ՀՀ-ի մի շարք մարզերի համայքներում անցկացվող ՏԻՄ ընտրությունների քվերակությունն ավարտված է:

Ժամը 20:00-ի դրությամբ փակվեցին ընտրական բոլոր տեղամասերը, և մեկնարկել է ձայների հաշվարկը: Ժամը 00:00-ից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը՝ ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների:

Հիշեցնենք՝ այսօր ընտրություններ են անցկացվում 6 համայնքներում՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև համայնքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: Խոշորացված համայնքներից մեծամասնությունում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։
 
Ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում