ՄՄարիամ Մխիթարյան

Մերկելն աշխատանքային այցով Թուրքիայում է

Մերկելն աշխատանքային այցով Թուրքիայում է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կարծիքներ են փոխանակել Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ իրենց պատվիրակությունների բանակցությունների շուրջ և պայմանավորվել են շարունակել այդ ջանքերը: Այդ մասին հայտնել է Մերկելը  հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին, փոխանցում է ТАСС-ը:

Կանցլերը կոչ է արել աջակցել հումանիտար օգնություն տրամադրելու ՄԱԿ-ի ջանքերին, «որպեսզի առաջիկա ձմռանը Աֆղանստանը զերծ մնա աղետից»:

Մերկելը Թուրքիայում է աշխատանքային այցով: Սա կանցլերի կարգավիճակում նրա վերջին այցն է Թուրքիա:

Էրդողանը նշել է, որ Մերկելի կառավարման ժամանակահատվածը թուրք-գերմանական հարաբերություններում հաջող շրջան էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում