Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերիի գլխավորած բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով կայցելի Ռուսաստան, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը:
Հանդիպմանը կքննարկվեն ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային ու միջազգային զարգացումները:










