ՀՀայկարամ Նահապետյան

«Սևան» ակումբի ներկայացուցիչները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարների նկատմամբ. ՀՖՖ հայտարարությունը

«Սևան» ակումբի ներկայացուցիչները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարների նկատմամբ. ՀՖՖ հայտարարությունը

Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա»-«Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ:

ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում