ԱԱրսեն Մկրտչյան

Գնել Սանոսյանը ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է դպրոցների սեյսմիկ անվտանգության ծրագիրը

Գնել Սանոսյանը ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է դպրոցների սեյսմիկ անվտանգության ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի պատվիրակությանը։

 

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը, իրականացրած աշխատանքները, հատկապես Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակներում բազմաթիվ դպրոցներ հիմնանորոգվում են և համապատասխանեցվում միջազգային չափանիշներին։

 

Ծրագիրը հաստատվել է 2015 թ.՝ 5 տարի ժամանակով։ 2018 թվականին ծրագիրը երկարացվել էր ևս 3 տարով։ Սակայն ներկայումս անհրաժեշտություն է առաջացել այն երկարաձգել ևս 2 տարով, որպեսզի հնարավոր լինի ավարտել այս պահին նախանշված դպրոցների կառուցումը կամ ամրացումը։
 
Նախարարն ընդգծել է, որ կարևորում են ծրագրի շարունակականությունը, և աշխատանքային կարգով լուծումներ կգտնվեն այն երկու տարով երկարաձգման համար։
 

Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկի հիմնաքարը հանդիսանում է աղետների ռիսկերի կառավարումը և սեյսմիկ անվտանգությունը։ Հետևաբար շատ կարևոր է, որ կառավարությունը հակված է երկարաձգելու ծրագիրը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ևս մի քանի տասնյակ սեյսմակայուն, նորոգված դպրոց ունենալ Հայաստանում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում