ԱԱրսեն Մկրտչյան

Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է ստանդարտացման ոլորտը և շահագրգռված է ինստիտուտի զարգացման գործում. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է ստանդարտացման ոլորտը և շահագրգռված է ինստիտուտի զարգացման գործում. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել են Ստանդարտների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվում է ամեն տարի հոկտեմբերի 14-ին։ Այս տարի այն կրում է «Աշխարհն ավելի լավը դարձնելու ընդհանուր տեսլականը» կարգախոսը, որն ուղղված է ՄԱԿ-ի կողմից հռչակված Կայուն զարգացման նպատակներին: Այն նշանավորվում է որպես բազմամյա գործողությունների հանրագումարի և գնահատման ամփոփում։

Միջոցառումը կազմակերպել էր «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն։ Ներկա էին նաև նախարարության աշխատակիցներ, պետական այլ մարմինների ներկայացուցիչներ և մի շարք արտադրող ընկերությունների ղեկավարներ։

Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ ընդգծել ստանդարտացման կարևորությունը համաշխարհային տնտեսության համար, դրա դերի ակտիվացումը որպես հիմնական աջակից ոչ միայն արդյունաբերության, առևտրի, այլև ամբողջ աշխարհի կառավարությունների և սպառողների համար: Ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում ևս մեկ անգամ արժևորելու կամավոր տեխնիկական համաձայնագրերի մշակմամբ զբաղվող փորձագետների աշխատանքը։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Քերոբյանը նշել է ստանդարտների ինստիտուտի զարգացման կարևորությունը․ «Էկոնոմիկայի նախարարությունը շատ է կարևորում այս ոլորտը և շահագրգռված է ինստիտուտի զարգացման գործում, ինչը տնտեսական և առողջապահական խնդիրների հաղթահարման ճանապարհին մեծագույն օգնություն կլինի։ Որակի ամբողջ ինստիտուտի զարգացման շնորհիվ մարդիկ կզգան ավելի որակյալ կյանքով ապրելու բերկրանքը։ Շնորհավորում եմ ստանդարտների միջազգային օրվա կապակցությամբ և բոլորիս անխոնջ աշխատանք մաղթում»։

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից շնորհակալագրեր ստացան ստանդարտացման ազգային տեխնիկական հանձնաժողովների նախագահները և աշխատանքային խմբերի անդամները, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը, Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինները, իսկ ընկերության հետ երկարատև համագործակցություն ունեցող տեղական արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներին նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանձնեց նաև հուշանվերներ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում