ՄՄերի Ներսիսյան

Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը կարևոր ձևաչափ է խնդիրների հաղթահարման համար. Զախարովա

Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը կարևոր ձևաչափ է խնդիրների հաղթահարման համար. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջորդների հանդիպմանը, նշել է, որ դա նման ձևաչափով առաջին հանդիպումը չէ:

«Հոգևոր առաջնորդների միջև շփումները պահպանվում են տասնամյակներ շարունակ։ Նրանք տարբերվում են վստահության բարձր մակարդակով, ամեն դեպքում, այդպես կարելի է դատել գնահատականներից, որոնք տալիս են անձամբ առաջնորդները»,- նշել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ դա եզակի ձևաչափ է, և անկասկած այն նպաստում է կողմերի միջև փոխըմբռնման ամրապնդմանը և միջդավանական երկխոսության առաջմղմանը։ «Մենք ելնում ենք նրանից, որ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Անդրկովկասում ընդհանուր իրադրության առողջացմանը, ներառյալ վստահության ամրապնդմանը, հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը և, իհարկե, մշակութային-կրոնական ժառանգության օբյեկտների պահպանմանը: Սա ևս մեկ շատ կարևոր ձևաչափ է խնդիրները հաղթահարելու և վստահության ու երկխոսության մթնոլորտ ստեղծելու համար»,- նշել է Զախարովան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում