ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում լրտեսության կասկածանքով ձերբակալել են իրանցիների

Թուրքիայում լրտեսության կասկածանքով ձերբակալել են իրանցիների

Վանում  Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության համատեղ գործողության արդյունքում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել։ Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:

«Ձերբակալվել է ութ մարդ, այդ թվում՝ իրանական հատուկ ծառայությունների երկու գործակալ։ Կասկածյալներից վեցը Թուրքիայի քաղաքացիներ են»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ խմբի անդամները ձերբակալվել են սեպտեմբերի 24-ին, երբ փորձել են առևանգել և ապօրինի ճանապարհով բռնի կերպով հայրենիք տեղափոխել Իրանի նախկին մի զինվորականի:

Նշվում է, որ իրանական հետախուզության սպաների  ձևավորած ցանցի գործունեության համար հատկացվել է 30 հազար դոլար:

Ավելի վաղ օտարերկրացիների վրա հարձակում նախապատրաստելու և լրտեսության կասկածանքով Թուրքիայում ձերբակալվել էր Չեչնիայի քաղաքացի հանդիսացող ազգությամբ ռուս 6 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում