ՄՄարիա Գաբրիելյան

ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել

ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել

Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի ներկայացմամբ խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում