ՄՄարիամ Մխիթարյան

«Գազպրոմի» և Հունգարիայի միջև կնքված պայմանագիրը չի խախտում ԵՄ օրենքները. Բորել

«Գազպրոմի» և Հունգարիայի միջև կնքված պայմանագիրը չի խախտում ԵՄ օրենքները. Բորել

Ռուսական «Գազպրոմի» և Հունգարիայի միջև կնքված գազի մատակարարման պայմանագիրը, որը շրջանցում է Ուկրաինան, համապատասխանում է եվրոպական օրենքներին: Կիևում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ, ըստ РИА Новости-ի, ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նա նշել է, որ միության անդամ երկրներն ազատ են երկկողմ համաձայնագրեր կնքելու հարցում:

«Գազպրոմը» և հունգարական MVM CEEnergy ընկերությունը երկու երկարաժամկետ պայմանագիր են կնքել նախ «Թուրքական հոսք»-ով, ապա՝ Սերբիայի և Ավստրիայի միջով գազի մատակարարման վերաբերյալ: Երկուսն էլ շրջանցում են Ուկրաինան: Կիևը հայտարարել է, որ Բուդապեշտի որոշումը «վնասում է» իրենց հարաբերություններին, և պատրաստվում է հարցը ներկայացնել Եվրահանձնաժողով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում