Արսեն Ջուլֆալակյանը փայլուն հաղթանակ է տարել ամերիկացի ըմբիշի նկատմամբ

Արսեն Ջուլֆալակյանը փայլուն հաղթանակ է տարել ամերիկացի ըմբիշի նկատմամբ

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր Գարդեն» համալիրում տեղի ունեցած գոտեմարտի ժամանակ հաղթել է ամերիկացի ըմբիշ Քիլ Դեյքին:

Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 25 գոտեմարտ, սակայն Ջուլֆալակյան-Դեյք մրցամարտը կազմակերպիչները բնորոշել են որպես ամենաառանցքայինը: Մեր հայրենակիցը հաղթել 6:3 հաշվով: 8.5 րոպե տեւողությամբ գոտեմարտին ներկա են եղել հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ավելի ուշ մոտեցել են Ջուլֆալակյանին, շնորհավորել եւ լուսանկարվել:

Ֆեյսբուքյան իր էջում աշխարհի չեմպիոնը պատմական իրադարձություն է որակել իր գոտեմարտը, քանի որ ինքը Հայաստանը ներկայացնող առաջին մարզիկն էր, որ հանդես էր գալիս հեղինակավոր «Մեդիսոն Սքվեր Գարդեն» դահլիճում, որտեղ ներկա էր 6000-ից ավել հանդիսատես`այդ թվում մեր հայրենակիցները, ինչը, Ջուլֆալակյանի խոսքով, անչափ ոգևորող եւ խրախուսելի էր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում