ՄՄարիամ Մխիթարյան

Բունդեսթագի 20-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին

Բունդեսթագի 20-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին

20-րդ գումարման Բունդեսթագի անդրանիկ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին։ Այդ մասին հայտնել են Գերմանիայի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС-ը:

Առաջին նիստում կհաստատվեն խորհրդարանի աշխատանքի կարգը, ինչպես նաև կընտրվեն Բունդեսթագի նախագահն ու նրա տեղակալները:

Սեպտեմբերի 26-ին Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 25,7 տոկոսով, ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքը ստացել է 24,1 տոկոս՝ գրանցելով պատմության մեջ իր վատագույն արդյունքը: Լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը ստացել է 11,5 տոկոս ձայն, «կանաչները»՝ 14,8 տոկոս, «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը՝ 10,3 տոկոս: Բունդեսթագ է անցել նաև Ձախ կուսակցությունը՝ 4,9 տոկոսով։

Վերջնական արդյունքները Գերմանիայի ԿԸՀ-ն կհայտարարի հոկտեմբերի 15-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում