ՆՆարե Ոսկանյան

Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ. Հնդկաստանի ԱԳ նախարարը ժամանել է ՀՀ

Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ. Հնդկաստանի ԱԳ նախարարը ժամանել է ՀՀ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Հայաստան, ինչի կապակցությամբ նա հայատառ գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Ուրախ եմ ժամանել Հայաստան առաջին արտգործնախարարական այցով: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ»,- գրել է Հնդկաստանի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: 

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում