ՄՄարիամ Մխիթարյան

Լեհաստանը Եվրամիությունը լքելու ծրագրեր չունի. երկրի վարչապետ

Լեհաստանը Եվրամիությունը լքելու ծրագրեր չունի. երկրի վարչապետ

Լեհաստանը մտադիր չէ դուրս գալ Եվրոպական միությունից։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:

«Մեր հարգարժան ընդդիմությունը մեզ մեղադրում է, թե մենք փորձում ենք թուլացնել Լեհաստանը և Եվրամիությունը՝ ԵՄ-ից դուրս գալու ճանապարհով: Դա սուտ է, որի նպատակը ԵՄ-ն թուլացնելն է»,- ասել է նա։

Մեկնաբանելով ԵՄ օրենքների վերաբերյալ Լեհաստանի Սահմանադրական դատարանի՝ անցած շաբաթ կայացրած որոշումը՝ Մորավեցկին հավելել է, որ ԵՄ անդամ մյուս երկրների սահմանադրական դատարանների վճիռները շատ նման են նրան, որը կայացրել է իր երկրի ՍԴ-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում