Հայաստանում ադրբեջանական խնձորի վաճառքն արգելվել է

Հայաստանում ադրբեջանական խնձորի վաճառքն արգելվել է

«Հայաստանում ադրբեջանական խնձոր է վաճառվում»,- սոցցանցում բարձրացված աղմուկին արձագանքել է Սննդամթերքի անվտանգության ծառայությունը: Երեք օր ստուգելով Երևանի ու մարզերի խանութները՝ համոզվել են, որ միրգն իրոք ադրբեջանական է: Վաճառքը տեղում արգելվել է, վաճառակետերը պետք է խնձորը ոչնչացնեն: Եվ քանի որ այն ներկրվել է շրջանցելով սահմանային հսկողությունը, ստուգում չի անցել, սննդի տեսուչները սպառողին կոչ են անում «ձեռնպահ մնալ այն ուտելուց»: Վաճառքում ադրբեջանական խնձոր տեսնողներին՝ ծառայությունը հորդորում է ահազանգել իրենց թեժ գծին՝ 010 20 60 40 հեռախոսահամարով: Ունեցած ինֆորմացիան կենտրոնն արդեն փոխանցել է իրավապահներին, որ պարզեն, եթե ապրիլին մեր երկիր խնձոր է բերվել միայն Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից ու Իտալիայից, ինչպես է խանութներում հայտնվել ադրբեջանականը: Այս պահին ադրբեջանական խնձորի լաբորատոր փորձաքննություն է անցկացվում: Արդյուքները հայտնի կլինեն 10 օրից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում