ՎՎարդուհի Բալյան

ԲՏԱ նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԲՏԱ նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել երկու երկրների միջև դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, ապա՝ անդրադարձել Իրանի հետ նախարարության ունեցած ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Նախարարը կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերությունները և նշել, որ այժմ անհրաժեշտություն կա հստակեցնելու անելիքները և ներդրում ունենալ, որպեսզի գործարար շրջանակները երկուստեք կարողանան առավել ակտիվ համագործակցել։ 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել ձեռք բերված պայմանավորվածությունների և ծրագրերի իրականացման համար սահմանված ժամկետների հստակեցումը: Համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով Աբբաս Բադախշան Զոհուրին նաև առաջարկել է մասնակցություն ունենալ անցկացվող ոլորտային ցուցահանդեսներին, փոխադարձ աշխատանքային այցելություններ կազմակերպել ոլորտի մասնագետների, պատվիրակությունների, միջբուհական և գիտական կառույցների միջև։ 

Անդրադարձ է եղել հոկտեմբերի վերջին Երևանում նախատեսվող DigiWeek-2021 միջոցառմանը, որի շրջանակներում տեղի կունենա նաև Digitec ցուցահանդեսը։

Նշվել է, որ իրանական կողմին արդեն իսկ մասնակցության հրավեր է հղվել, և իրանական ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունն այդ միջոցառմանը ողջունելի կլինի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում