ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնության են հասել հյուպատոսարանների աշխատանքը վերսկսելու շուրջ. AFP

Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնության են հասել հյուպատոսարանների աշխատանքը վերսկսելու շուրջ. AFP

Իրանն ու Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել երկու երկրներում հյուպատոսարանների աշխատանքը վերսկսելու հարցում։ Այս մասին հայտնել է Agence France Presse-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:

«Կարծում եմ՝ առաջիկա շաբաթների ընթացքում դրան կարող է հետևել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրում»,- մեջբերում է գործակալությունը:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտնել էր, որ Թեհրանի և Էր Ռիադի բանակցությունները հինգ փուլ են անցել. չորսն անցկացվել են Բաղդադում, մեկը՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Նրա խոսքով՝ երկխոսության կենտրոնում են երկկողմ և տարածաշրջանային հարցերը, ներառյալ՝ Պարսից ծոցի և Եմենի իրադրությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում