ԱԱրսեն Մկրտչյան

Բարձր եմ գնահատում նաև Ձեր երկրի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը. ՀՀ վարչապետը՝ Իսպանիայի կառավարության նախագահին

Բարձր եմ գնահատում նաև Ձեր երկրի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը. ՀՀ վարչապետը՝ Իսպանիայի կառավարության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը մեծապես արժևորում է փոխըմբռնման և բարեկամության ոգով զարգացող հայ-իսպանական հարաբերությունները: Բարձր եմ գնահատում նաև Ձեր երկրի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Ձեր երկրին՝ շարունակական բարգավաճում և առաջընթաց»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում