ԱԱննա Ավետիսյան

Հայաստանի հավաքականը պարտվեց նվազագույն հաշվով

Հայաստանի հավաքականը պարտվեց նվազագույն հաշվով

Աշխարհի 2022 ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Բուխարեստում ուժերը չափեց Ռումինիայի ընտրանու հետ։

Հանդիպման հաշիվը բացեցին ռումինացիները՝ 26-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո Ալեքսանդրու Միտրիտան գլխի հարվածով գրավեց Յուրչենկոյի դարպասը:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում դարպասի գրավում չարձանագրվեց: Հայաստանի հավաքականը պարտվեց նվազագույն հաշվով: 

J խմբի առաջատար Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային, վաստակեց 21 միավոր և ընտրական փուլի ավարտից 2 տուր առաջ ապահովեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Ռումինիայի հավաքականը 13 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի ընտրանիները վաստակել են 12 միավոր և համապատասխանաբար մրցաշարային աղյուսակի 3-րդ և 4-րդ հորիզոնականներում են: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում