ՄՄարիամ Մխիթարյան

Ահաբեկչություն Սիրիայի հյուսիսում

Ահաբեկչություն Սիրիայի հյուսիսում

Ահաբեկչությունները Սիրիայում չեն դադարում: Հերթական բռնարարքն է կատարվել Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգում: Աֆրին քաղաքում պայթել է ականապատ մեքենան, կան վիրավորներ՝ հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արաբական հանրապետության պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ծառայությանը: Reuters-ը, հղում անելով տեղի բուժծառայություններին, հայտնել է չորս մարդու մահվան մասին: 

Նշվել է նաև, որ տարածքը գտնվում է թուրքամետ ահաբեկչական  խմբավորումների հսկողության տակ: Աֆրինում ահաբեկչություն էր տեղի ունեցել նաև սեպտեմբերի 12-ին, ինչի հետևանքով զոհվել ու վիրավորվել էր մի քանի խաղաղ քաղաքացի:

Հոկտեմբերի սկզբին էլ ահաբեկիչները մեկ օրում 14 անգամ գնդակոծել են Սիրիայի Իդլիբի քաղաքացիական ենթակառուցվածքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում