ՄՄարիամ Մխիթարյան

Լեհաստանի բնակիչների 89 տոկոսը կողմ է ԵՄ անդամակցությանը

Լեհաստանի բնակիչների 89 տոկոսը կողմ է ԵՄ անդամակցությանը

Կիրակի Լեհաստանի հարյուր հազարավոր բնակիչներ են մասնակցել բողոքի ակցիային՝ ընդդեմ Եվրամիությունից երկրի հնարավոր անջատմանը: Կազմակերպիչների խոսքով՝ ցույցեր են տեղի ունեցել ավելի քան 100 քաղաքում: Միայն Վարշավայում մոտ 100 հազար մարդ է դուրս եկել փողոց՝ հայտնում է BBC-ն:

Երթերի պատճառը անցյալ շաբաթ Լեհաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումն էր, որը երկրում լեհական օրենսդրությունն առաջնահերթ էր համարում Եվրամիության օրենքներին:

Լեհական ընդդիմությունը և եվրոպական ամբողջականության կողմնակիցները կարծում են, որ այս դատավճիռը կարող է ԵՄ-ից երկրի դուրս գալու առաջին քայլը դառնալ:

Սահմանադրական դատարանի վճռի հրապարակումից անմիջապես հետո Լեհաստանի նախկին վարչապետ և Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար Դոնալդ Տուսկը Twitter-ում կոչ էր արել բոլոր լեհերին, ովքեր ցանկանում են պաշտպանել եվրոպական Լեհաստանը, կիրակի դուրս գալ Վարշավայի գլխավոր հրապարակ:

Ակցիաների կազմակերպիչները խոստովանել են, որ երթերին զանգվածային մասնակցությունն անսպասելի էր: Մարդիկ կրում էին Լեհաստանի և Եվրամիության դրոշներն ու վանկարկում. «Մենք մնում ենք»:

Լեհաստանի օրենքները Եվրամիության օրենքներից բարձր դասելու քաղաքականության պատճառով Վարշավան հայտնվել է միության ուշադրության կենտրոնում: ԵՄ-ն կասեցրել է վերականգնման հիմնադրամից միջոցների հատկացումը Լեհաստանին, ինչն ըստ երկրի կառավարության խոսնակի՝ իրավական հիմք չունի: Մինչ այժմ հաստատված չէ կորոնավիրուսային համաճարակից հետո Լեհաստանի վերականգնման ծրագիրը, որի համար գումարը պետք է հատկացվի Հիմնադրամից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում