ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Մեծ Ալբանիա» ստեղծելու ծրագրին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Մեծ Ալբանիա» ստեղծելու ծրագրին

«Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հայտարարությունը Ալբանիայի և Կոսովոյի միավորման վերաբերյալ անընդունելի է, «Մեծ Ալբանիա» ստեղծելու ծրագիրը խաթարում է տարածաշրջանի կայունությունը»՝ ըստ Interfax-ի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Շաբաթ օրը Ալբանիայի վարչապետը հայտարարել էր, որ իր քաղաքական կարիերայի նպատակը Կոսովոյի և Ալբանիայի միավորումն է: Նա մերժել է լրագրողների այն ենթադրությունը, որ միավորումն իրեն անհրաժեշտ է նախագահության ինստիտուտ ստեղծելու և միացյալ պետությունը ղեկավարելու համար: Ռաման վստահեցրել է, որ իրեն քաղաքականության մեջ չի տեսնում 2030 թվականից հետո:

2008 թվականի փետրվարի 17-ին Պրիշտինայի կոսովո-ալբանական կառույցները միակողմանիորեն Կոսովոն անկախ հռչակեցին Սերբիայից: Ինքնահռչակ հանրապետությունը չեն ճանաչում Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Իսպանիան, Հունաստանը և մի շարք այլ պետություններ: 2011 թվականին, Եվրամիության ճնշման ներքո, Սերբիայի իշխանությունները բանակցություններ սկսեցին Պրիշտինայի կոսովո-ալբանական վարչակազմի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում