ՄՄարիամ Մխիթարյան

Մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը

Մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը

Փարիզի Սալպետրիեր հիվանդանոցում 88 տարեկանում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը, հայտնում է РИА Новости-ն:

Մահվան պատճառը չի հստակեցվում:

Բանիսադրը Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ էր ընտրվել 1980 թ. հունվարի 25-ին: Նա Իսլամական հեղափոխության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի համախոհն էր: Սակայն իրանա-իրաքյան պատերազմի արդյունքում Խոմեյնին նրան մեղադրել էր երկիրը ու ռազմական գործողությունները ղեկավարելու անկարողության համար և զրկել գլխավոր հրամանատարի լիազորություններից: 1981 թ. խորհրդարանը Բանիսադրին անվստահություն էր հայտնել, ինչից հետո Խոմեյնին նրան ազատել էր նախագահի պաշտոնից: Բանիսադրը մի խումբ այլ քաղաքական գործիչների հետ լքել էր երկիրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում