ԱԱրևիկ Աբելյան

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումն Իսլանդիայի ընտրանու հետ

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումն Իսլանդիայի ընտրանու հետ

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 7-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Իսլանդիային: Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտում ընթացող դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 

Հանդիպման հաշիվը բացվեց 35-րդ րոպեին: Կամո Հովհաննիսյանը եզրափակեց Ադամյանի ու Սելարայանի խաղարկումն ու առաջ մղեց մեր թիմին: Հավաքականում Կամո Հովհաննիսյանը խփեց իր երկրորդ գոլը:

77-րդ րոպեին դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը: Պատասխան գոլը խփեց  դանիական «Կոպենհագենի» 18-ամյա կիսապաշտպան Իսակ Յոհանեսոնը՝ 1:1:

7-րդ տուրից հետո հետո Գերմանիայի հավաքականը 18 միավորով խմբի առաջատարն է, Հս. Մակեդոնիան և Հայաստանը 12-ական միավոր ունեն, Ռումինիան 10 միավորով 4-րդն է, Իսլանդիան 5 միավորով 5-րդ տեղում է, իսկ Լիխտենշտայնը վաստակել է 1 միավոր: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում