ԳԳոհար Սարգսյան

Հայաստանը պաշտոնապես ընդունվել է Ժողովրդավարության պալատ՝ որպես գործընկեր օրենսդիր

Հայաստանը պաշտոնապես ընդունվել է Ժողովրդավարության պալատ՝ որպես գործընկեր օրենսդիր

Հայաստանը պաշտոնապես ընդունվել է Ժողովրդավարության պալատ՝ որպես գործընկեր օրենսդիր: Գործընկերության մասին պաշտոնական փաստաթղթերի փոխանակումը տեղի կունենա օրենսդիր մարմինների մոտակա հանդիպմանը:

Կառույցը գործընկերություն է հաստատել ՀՀ Ազգային ժողովի հետ 2020 թվականից: Խորհրդարանի հետ համագործակցությունը հիմնված է օրենսդրական վերահսկողության մեխանիզմների, հիմնարար հաղորդակցության ուժեղացման և օրենսդիր մարմնում գենդերային ներկայացվածության ընդլայնման վրա:

Թեև պաշտոնական գործակցություն ձևավորվել է 2020-ին, կառույցը խորհրդարանականների և Ազգային ժողովի աշխատակազմի հետ համագործակցում է դեռևս 2019-ից՝ իրականացնելով ներգնա և տարածաշրջանային փոխանակման ծրագրեր:
 
Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում