ՄՄարիամ Մխիթարյան

Ազատազրկում է սպառնում Թուրքիայի ևս մեկ ընդդիմադիր գործչի

Ազատազրկում է սպառնում Թուրքիայի ևս մեկ ընդդիմադիր գործչի

Մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկում է սպառնում Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր և այդ  կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուին: Նա մեղադրվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար։

Նրան ներկայացվել է «պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու» մեղադրանք՝ գրում է Ermenihaber-ը։

Անատոլիայի հանրապետական գխավոր դատախազությունը Քաֆթանջըօղլուի համար մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկման պահանջ է ներկայացրել։ Եթե այն ընդունվի, ապա ընդդիմադիր քաղաքական գործիչը կկանգնի դատարանի առաջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում