ՄՄարիամ Մխիթարյան

Սաակաշվիլին հրաժարվել է հացադուլը դադարեցնելուց

Սաակաշվիլին հրաժարվել է հացադուլը դադարեցնելուց

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է հացադուլը դադարեցնելուց:  Այդ մասին լրագրողներին հայտնել է Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարքի քարտուղար Միքայել Բոթկովելին, որը բանտում այցելել է նախկին նախագահին։

Նրա խոսքով՝ Սաակաշվիլին խնդրել է փոխանցել կաթողիկոսին, որ ինքը խաչ չունի, և խնդրել է այն վերադարձնել:

Վրաստանի պատրիարքարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ պատրիարքի քարտուղարը Սաակաշվիլու հետ հանդիպմանը Վրաց Ուղղափառ Եկեղեցու անունից կխնդրի դադարեցնել հացադուլը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում