ՄՄարիա Գաբրիելյան

Մհեր Գրիգորյանը Լին Թրեյսիին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրի մշակման ընթացքը

Մհեր Գրիգորյանը Լին Թրեյսիին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրի մշակման ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը հանդիպումը համարել է լավ առիթ երկկողմ օրակարգի արդիական հարցերը քննարկելու տեսանկյունից և ներկայացրել է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի մշակման ընթացքը:

Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է միջոցառումների ծրագրի շուրջ առաջիկայում Հայաստանի զարգացման բոլոր գործընկերների հետ քննարկման կազմակերպման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում