ՄՄարիամ Մխիթարյան

Մեզ համար ոչ մի ճանապարհ չի փակվի, բայց այրված կամուրջները հեշտությամբ չեն վերականգնվի. իրանցի նախարար

Մեզ համար ոչ մի ճանապարհ չի փակվի, բայց այրված կամուրջները հեշտությամբ չեն վերականգնվի. իրանցի նախարար

Նախարարի տեղակալներին հանձնարարված հատուկ առաքելության շնորհիվ Նորդուզից Հայաստան տանող ճանապարհի և Կովկասյան միջանցքի խնդիրը կլուծվի, և շուտով տարածաշրջանի տարանցիկ քարտեզն ամբողջությամբ կփոխվի։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Հասեմին:

Իրանի համար խնդիրներ ստեղծողներին նախարարը զգուշացրել է. «Մեզ համար ոչ մի ճանապարհ չի փակվի, բայց այրված կամուրջները հեշտությամբ չեն վերականգնվի»:

Օրերս աշխատանքային այցով Հայաստանում էր Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին: Հայ գործընկերների հետ հանդիպումները նա արդյունավետ էր գնահատել՝ ընդգծելով, որ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

«Երկու երկրների պաշտոնյաները սահմանել են Հայաստանի կողմից կառուցվող այլընտրանքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ժամանակացույց։ Հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվել է Գորիսում առաջացած խնդիրը, որը խոչընդոտել է Իրան-Հայաստան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների բնականոն իրականացումը: Կայացվել են որոշումներ՝ ուղղված խնդրի լուծմանը: Առաջիկա երեք ամիսների ընթացքում կվերացվեն այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները»,- ասել է Խադեմին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում