ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն հաստատել է Բրյուսելում ռուսական առաքելության կրճատումը

ՆԱՏՕ-ն հաստատել է Բրյուսելում ռուսական առաքելության կրճատումը

«Մենք հաստատում ենք, որ չեղյալ ենք համարել ՆԱՏՕ-ում Ռուսաստանի առաքելության ութ աշխատակցի հավատարմագրումը, որոնք ռուսական հետախուզության չհայտարարված աշխատակիցներ էին»,- հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դաշինքի ներկայացուցիչներին և հավելում, որ ՆԱՏՕ-ում կաշխատի Ռուսաստանից 10 դիվանագետ՝ 20-ի փոխարեն:

Ավելի վաղ Sky News-ը, հղում անելով աղբյուրներին, նշել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են վտարել ութ ռուսաստանցու: Բացի դրանից՝ դաշինքը նախատեսում է վերացնել ռուսական առաքելության երկու աշխատակցի պաշտոնները: Այս որոշման պատճառը, ըստ դաշինքի ներկայացուցիչների, «Ռուսաստանի թշնամական գործունեությունն» է դաշինքի անդամ երկրներում:

2018-ի Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման հետ կապված սկանդալի ֆոնին ՆԱՏՕ-ն չեղարկեց ռուսական մշտական ​​առաքելության յոթ աշխատակցի հավատարմագրումը, ևս երեքին մերժեց հավատարմագրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում