ԼԼիլիթ Գասպարյան

Իրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են «Հյուսիս-հարավ» տրանսպորտային առանցքի ամրապնդման ուղղությամբ աշխատանքները

Իրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են «Հյուսիս-հարավ» տրանսպորտային առանցքի ամրապնդման ուղղությամբ աշխատանքները

Հոկտեմբերի 6-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։

 

Ա․ Թումանյանը շնորհավորել է Մ․ Սաֆարիին կարևոր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունների կողմից կիրականացվեն անհրաժեշտ բոլոր քայլերը Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար։
 

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մ․ Սաֆարին, կարևորելով տնտեսական համագործակցության խորացումը, իր պատրաստակամությունն է հայտնել ընթացիկ տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցության հարցում։

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային առանցքի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցերին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում